
ԱՆԱՏՈԼԻ ԱՎԵՏՅԱՆ
Կենսագրություն
- 1952 Ծնվել է սեպտեմբերի 5-ին,Սիբիրում (Կեմերովոյի մարզ, ք. Պրոկոպևսկ), բռնագաղթվածների ընտանիքում:
- 1967 Տեղափոխվել է Հայաստան, (ք. Կիրովական) մշտական բնակության:
- 1969 Ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան:
- 1972 Ընդունվել է Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիան:
- 1976 Մասնակցել է Իսլանդիայում կազմակերպված «Հայաստանի Արվեստ» ցուցահանդեսին:
- 1977 Գերազանցիկության դիպլոմով ավարտել է Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտը:
- 1983 Անհատական ցուցահանդես Հայաստանի ժուռնալիստների տանը, ք.Երևան:
Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է Հոլանդիայում կազմակերպված մշակույթի օրերին: - 1984 Մասնակցել է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Հայաստանի կերպարվեստը» ցուցահանդեսին:
- 1988 Դարձել է ԽՍՀՄ Նկարիչների Միության անդամ:
- 1989 Մասնակցել Է Շվեյցարիայում կազմակերպված «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսին:
- 1992 Անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, ք.Երևան:
Անհատական ցուցահանդես Փարիզում «Դե Մոնպառնաս» պատկերասրահում»: - 1993 Ֆրանսիայի մշակույթի նախարար`Ժակ Տուբոնի հրավերքով անհատական ցուցահանդես Փարիզի քաղաքապետարանում:Անհատական բարեգործական ցուցահանդես Չիկագոյում և Բոստոնում (ԱՄՆ):
- 1994 Անհատական ցուցահանդես Հալեպում (Սիրիա), Անհատական ցուցահանդես Վաշինգտոնի «Ոթերգեյթ» պատկերասրահում, Անհատական բարեգործական ցուցահանդես Լոս-Անջելոսում (ԱՄՆ):
- 1997 Անհատական ցուցահանդես Չիկագոյում և Ատլանտայում (ԱՄՆ):
Անհատական ցուցահանդես Հայաստանի Ազգային Պատկերասրահում,ք.Երևան:
Ընդունվել է նկարիչների միջազգային ասոցիացիա, UNESCO: - 2001 Անհատական ցուցահանդես Բելգիայի Կնոք-Զոուդ քաղաքում:
Ցուցահանդես Մոսկվայի Նկարիչների Կենտրոնական Տանը: - 2002 Անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, ք.Երևան:
- 2005 Քանդակների անհատական ցուցահանդես,
“Նրանք սպասում էին ձեզ միլիոնավոր տարիներ” խորագրով, ք.Երևան: - 2006 Ապրել և ստեղծագործել է Նյու-Յորքում (ԱՄՆ):
- 2007 Անհատական ցուցահանդես Վանաձորում (Հայաստան):
- 2008 Անհատական ցուցահանդես Գորիսում (Հայաստան):
Ընտրվում է ՀՀ Նկարիչների Միության վարչության անդամ:
Անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, ք.Երևան: - 2009 Շնորհվել է ՀՀ Վաստակավոր Նկարիչի կոչում:
Ավետյանի աշխատանքները պահպանվում են.
- Հայաստանի Ազգային Պատկերասրահում,
- Հայաստանի Ազգագրական Թանգարանում,
- Մշակույթի նախարարությունում,
- Հայաստանի գեղարվեստի ֆոնդում,
- Բոստոն քաղաքի «ԱԼՄԱ» թանգարանում,
- Ս.Փարաջանովի տուն-թանգարանում, ք.Երևան,
- Հ.Հ. Նախագահական պալատում,
- Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրում,
- Փարիզի քաղաքապետարանում,
- Վատիկանում` Հռոմի Պապի հավաքածույում,
- Նաև հանդիսանում են ԱՄՆ- ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների սեփականությունը:

Անատոլի Ավետյան 2005թ.

Իլինոիս նահանգի նահանգապետ
Ջիմ Էդգարի և նրա կնոջ հետ,
անհատական ցուցահանդեսի բացմանը:
Չիկագո (ԱՄՆ) 1993թ.:

Ֆրանսիայի մշակույթի նախարար
Ժակ Տուբոնի հետ, անհատական ցուցահանդեսի բացմանը:
Փարիզ 1994թ.:

Անհատական ցուցահանդեսի բացմանը:
Հալեպ (Սիրիա)1994թ.:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն
Հայոց Կաթողիկոսի հետ, անհատական ցուցահանդեսի բացմանը:
Երևան, Ազգային պատկերասրահ 1997թ.:




